«Անհրաժեշտ է ստեղծել Ազգային մշակույթի գիտական կենտրոն»․ Գագիկ Գինոսյան
![]() 609 Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 17:00 «Կարին» ՀԿ նախագահ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ բարեկամներ, մոտ երեք տասնամյակ ուսումնասիրելով, գրառելով ազգային պարերն ու նաև երգերը՝ վաղուց է, ինչ հանգել էինք այն համոզմունքին, որ անհրաժեշտ է ստեղծել Ազգային մշակույթի գիտական կենտրոն, որի առաքելությունն է նախևառաջ թվայնացնել մեր կողմից գրառված և տարբեր բանահավաքների կողմից մեզ հասած ազգային մշակույթի չուսումնասիրված և դեռևս չարխիվացված մի մեծ գանձարան, որի համար անհրաժեշտ գրեթե բոլոր սարքավորումները վերջին հինգ տարիներում մեր և մեր գաղափարակից ընկերների աջակցությամբ ձեռք ենք բերել, ապա նաև ստեղծել հայ ավանդական մշակույթին նվիրված գիտական աշխատություններ և պարերի ու երգերի վերլուծական, բացատրական և ուսումնական նյութեր, պատրաստել հրապարակման մեր կողմից ստեղծված ավանդական պարերի դասավանդման մեթոդիկան, շարունակաբար ստեղծել տարբեր բանահավաքների կողմից գրառված պարերի Կաքավագրերը (պարերի գրառման էլեկտրոնային համակարգ, որ ստեղծվել է Սրբուհի Լիսիցյանի շարժումների գրառման «Կինետոգրաֆիա»-ի հիման վրա «Ինստիգեյթ» կազմակերպության հետ համատեղ՝ հեղինակային իրավունքները «Կարին» ՀԿ-ինն է), և ստեղծելու ավանդական մշակույթի տեսա և ձայնահոլովակներ, գիտահանրամատչելի և ուսումնական օժանդակ նյութեր՝ նպաստող ավանդական մշակույթի հանրահռչակմանն ու կենցաղ նրա վերադարձրին։ Գիտական կենտրոնի աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար անհրաժեշտ է Ձեր աջակցությունը։ Կանխավ շնորհակալ եմ»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
352Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
517Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
103525.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
94524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
49923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66021.02.2026, 00:42
