«Մեծ մոլորություն է, թե ջուխտ գեներալներին իշխանությամբ օժտելը կմեծացնի Արցախի անվտանգությունը»․ Վարդ Սիմոնյան
![]() 533 Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 11:30 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, բարձրաստիճան զիվորականները պետք է զսպեն իրենց իշխանական ամբիցիաները և հեռու մնան առաջիկա ընտրություններին մասնակցելու գայթակղությունից: Ամենևին չուրանալով պատերազմական գեներալների վաստակը՝ քաղաքական և քաղաքագիտական շրջանակները պարտավոր են նրանց բացատրել, որ Արցախը կործանելու ավելի կարճ ճանապարհ չկա, քան քաղաքական ֆիդայությունը, որ միջազգային հանրությունը կատարվելիքը կարող է որակել որպես զինվորական-բյուրոկրատական դիկտատուրայի, ռազմական խունտայի ներդրում հակամարտության գոտում՝ ի չիք դարձնելով խաղաղ կարգավորման ամենավերջին հույսը, որ կառավարման մոդելը ժողովրդավար ինստիտուտներից զինվորական հիրարխիային փոխանցելը փաստարված ու աշխատող կդարձնի տարածքային էքսպանսիայի մասին ադրբեջանական թեզը, որ 21-րդ դարում զինվորականությանն իշխանություն հանձնելն առնվազն բռնության կիրառում է, և Արցախը վերջնականապես կնետի Աֆրիկյան ամենահետամնաց երկրների կույտը՝ վաստակելով դրանց տխրահռչակ վարկն ու համբավը։ Որ «Մենք չգիտենք՝ ինչ անել, բայց դուք ամեն ինչ սխալ եք անում» թեզի հետևորդները չպետք է մոռանան, որ գեներալներն ինչ էլ կառուցեն, ստացվելու է ընդամենը հին կազարմա: Որ զինվորականությունը երբեք չի կարող հրաժարվել «հայրիշխանական»՝ հպատակային կառավարման մոդելներից՝ տեղ չթողնելով մտավոր ընտրախավերի ձևավորման համար, քանի որ հակված է էլիտայի պատվանդանին տեսնել միայն զինվորականությանը։ Որ գեներալների իշխանությունը պատերազմի ու բռնության սցենարներ է ձևավորում, արտաքին և ներքին թշնամու սպասումներ, խաղաղարար, ստեղծարար նպատակների փոխարեն՝ անընդհատ մոբիլիզացիա, անվերջ՝ զորակոչ և ուրեմն՝ վախի ուրվական: Իսկ անխուսափելի պատերազմի մասին հանրահռչակվող թեզը ջլատում է հասարակության էներգիան, կապում ձեռքն ու ոտքը, ամլացնում նրան, որ անվտանգ երկիրը հենց ստեղծարար երկիրն է, երբ սպառազինված է մրցունակ գաղափարներով, կառավարման ժողովրդավար մոդելներով, պաշտպանված է բարեկեցիկ հանրությամբ: Եվ ուրեմն՝ մեծ մոլորություն է, թե ջուխտ գեներալներին՝ Սամվել Բաբայանին կամ Վիտալի Բալասանյանին իշխանությամբ օժտելը կմեծացնի Արցախի անվտանգությունը: Ժողովրդավարությունն ու զինվորական ռեժիմն անհամատեղելի են: Իսկ վատ կրթությամբ մարդիկ ամենամեծ խոչընդոտն են առաջընթացի համար: Որ զինվորական ռեժիմը մեկընդմիշտ կփոշիացնի Արցախի հայկական ինքնությունը, որովհետև ՀՀ-ն և ԱՀ-ն չեն կարող մեկ հայրենիք լինել, եթե չունեն պետական կառավարման նույն արժեքներն ու փիլիոսափայությունը, հասարակական նույն իդեալները, ազգային նույն տեսիլքը: Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, ի սեր Աստծո, սթափվեք…»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
