Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Կրակոցներ Երևանում. վիրավոր երիտասարդներից մեկը մահացավ

Կրակոցներ Երևանում. վիրավոր երիտասարդներից մեկը մահացավ
108
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 00:25

Ապրիլի 15-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը, ով կլիներ մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք էր ստացել և վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մահացել է: Մյուս երիտասարդն, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

Ավելի ուշ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: