Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Աստվածամոր տաճարի կրող կոնստրուկցիաները կարողացան պահպանել

Աստվածամոր տաճարի կրող կոնստրուկցիաները կարողացան պահպանել
468
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 02:15

Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարի կրող կոնստրուկցիաները հնարավոր եղավ պահպանել: Մասնավորապես դա վերաբերում է հյուսիսային աշտարակին: Ներկա դրությամբ հրդեհը նվազման միտում ունի: Փրկարարները հիմնականում զբաղված են մշակութային արժեքների տարհանմամբ: Տուժել է մի հրշեջ, նա լուրջ այրվածքներ է ստացել: Ինչպես հայտնի է, դեպքի վայր է շտապել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով համոզմունք է հայտնել, որ տաճարն իրենք վերանորոգելու են: