Էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու փաստով քրեական գործ է հարուցվել
![]() 489 Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 16:45 Ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվելուց հետո 2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի գործով 2019թ․ ապրիլի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խոշտանգման հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետեր)։ Երեկ՝ 2019թ․ ապրիլի 16-ին, Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը՝ վերջինիս ներկայացուցիչ։ Նկատենք, որ քրեական գործ է հարուցված միայն ոստիկանությունում Է․ Ծատինյանին խոշտանգելու հիմքով, իսկ «Արմենիա» ԲԿ-ում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու տեղեկություններ չկան, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ավելին՝ այստեղ։ |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
