«Ոչ ոք մեզ չի ցավակցել մշակութային հազարավոր կորուստների համար»․ Կարեն Մաթևոսյան
![]() 744 Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 05:25 Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի Հովվի եկեղեցին լուսանկարներում ինձ միշտ շատ փոքր էր թվացել, բայց իրականում շատ ազդեցիկ է։ Թ. Թորամանյանը գրում է, որ չնայած փոքրությանը ճարտարապետական առումով այն մի գլուխգործոց է, որը չի զիջում բուն քաղաքի թագավորաշեն ու իշխանաշեն տաճարներին։ Ինչևէ, այս երկու նկարի մեջ 100 տարվա տարբերություն կա. երկրորդը նկարել եմ 2013-ին։ Կարելի է երևակայել, թե ինչ տպավորիչ էր կանգուն վիճակում։ Երևի Փարիզի Աստվածամոր տաճարի մասին նյութերի հեղեղն էր պատճառը, որ ակամա հիշեցի մեր այս կորած մարգարիտը, որի բուն անունն էլ չգիտենք։ Գուցե նույնպես Աստվածամորն էր նվիրված։ Ժողովուրդը գեղեցիկ ավանդազրույց է հյուսել գողտրիկ եկեղեցու կառուցման մասին։ Բայց այն հեռու է քաղաքակիրթ մարդկության աչքից և նրա քար առ քար հոշոտվելը ոչ ոք չի տեսել ու չի նկարել։ Եվ ոչ ոք մեզ չի ցավակցել ո՛չ Հովվի եկեղեցու, ո՛չ էլ մշակութային հազարավոր այլ կորուստների համար...»։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
352Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
517Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
103525.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
94524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
53124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
48224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
49923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
66021.02.2026, 00:42
