Մատվիենկոն հայտարարել է մայիսի 29-ին Պուտինի և Փաշինյանի կայանալիք հանդիպման մասին
![]() 1235 Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 15:30 Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Մատվիենկոն հայտարարել է մայիսի 29-ին Պուտինի և Փաշինյանի կայանալիք հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին: Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի «շրջանակներում»: «Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական համագործակցությունը դինամիկ է: Անցյալ տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են յոթ անգամ, բացի այդ հեռախոսային խոսակցությունների միջոցով նրանք մշտական կապ էին պահպանում միմյանց հետ: Մայիսի 29-ին նրանց հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակներում, իսկ հոկտեմբերի 1-ին նույն միջոցառումը կանցկացվի Երևանում, որտեղ մեր երկրների ղեկավարները նույնպես կհանդիպեն»,- ասել է Մատվիենկոն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
