Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

ԱԳՆ-ն ճշտում է՝ կան արդյոք հայեր Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի շարքում

ԱԳՆ-ն ճշտում է՝ կան արդյոք հայեր Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի շարքում
584
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 19:30

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր թվիթերյան էջում ցավակցել է Շրի Լանկայում ահաբեկչությունների զոհերի հարազատներին: «Մենք վշտով ենք համակված Շրի Լանկայից ստացվող սարսափելի լուրերի առնչությամբ: Հարյուրավոր անմեղ հոգիներ են դաժանաբար կոտորվել այս սրբագույն օրը: Մենք դատապարտում ենք այդ ստորաքարշ հարձակումները և մեր խոր վշտակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- ասված է գրառման մեջ:

ԱԳՆ-ն նաև ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը: