Մեկ տարի առաջ այս օրը «Մարիոթ»-ում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը
![]() 1273 Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 10:55 Մեկ տարի առաջ այս օրը՝ 2018թ. ապրիլի 22-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Բանակցությունն արդյունք չտվեց. Սերժ Սարգսյանը հրաժարվեց հրաժարական ներկայացնելուց ու լքեց հանդիպման վայրը: Նիկոլ Փաշինյան- Եկել եմ՝ քննարկելու Ձեր հրաժարականի ու իշխանության խաղաղ անցման պայմանները: Սերժ Սարգսյան- Դա շանտաժ է պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը: Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից ու եթե էդ տոնով պետք է խոսեք, ինձ մնում է խորհուրդ տալ ձեզ գալ օրինական դաշտ ու տրամաբանական գործողությունների սահման, հակառակ դեպքում, պատասխանատվությունը ձեր վրա է: Նիկոլ Փաշինյան- Դուք չեք պատկերացնում ՀՀ-ում իրավիճակն ու մի բան էլ, ոչ մեկ մեզ հետ չի կարող սպառնալիքներով խոսել: Սերժ Սարգսյան- Ժողովրդի անունից 8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, ու ես ցանկություն չունեմ շարունակելու: «Մարիոթ»-ից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ շարունակելու են անհնազանդության գործողությունները. «Ես հիմա հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանի սպառնալիքներն ու հոխորտանքները չունեն որևէ իրավական հիմք, ուստի ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ չխոչընդոտել խաղաղ քաղաքացիների բողոքի ցույցերի անցկացումը: Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանն ադեկվատության զգացումը կորցրել է, լավ չի տիրապետում իրավիճակին, ուստի մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել: Ես հենց սկսզբից ասել եմ, որ բանակցությունները միայն կարող են լինել իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու օրակարգի քննարկումների շուրջ... Ուստի՝ այսօր կրկին հավաքվում ենք 19:00-ին Հանրապետության հրապարակում»,- ասաց Փաշինյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
