«Մինչև հասա Հրապարակ, բռնել էին նաև Ավինյանին»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 494 Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 11:05 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեկ տարի առաջ Նիկոլին, Արարատին, Սասունին ձերբակալեցին։ Սանասարյանին ու Արմենին ձերբակալել էին նախորդ օրերին։ Մինչև հասա Հանրապետության հրապարակ, բռնել էին նաև Ավինյանին։ Արայիկին էլ հաջողվել էր վերջին պահին չբռնվել ու թաքնվել։ Էդպես ունեցա երբևէ առաջին հրապարակային ելույթս։ Ելույթումս ասացի, որ բանտերը չեն բավարարելու բոլորիս տեղավորելու համար, և որ անհնար է բռնել բոլոր ղեկավարներին, որովհետև այս հրապարակում բոլորը ղեկավար են։ Ու սա քաղաքական տրյուկ չէր։ Թավշյա հեղափոխությունը ո՛չ Նիկոլի, ո՛չ իմ, ո՛չ էլ «Իմ քայլ»-ի հեղափոխությունը չէր․ այն բոլորինս էր։ Եվ Քաղաքացու օրը նույնպես մեր քաղաքական թիմինը չէ․ այն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներինն է։ Կանցնեն տարիներ, «Իմ քայլն» այլևս չի լինի իշխանություն, չի ունենա նույն վարկանիշը, բայց Քաղաքացու օրը պիտի մնա որպես հիշեցում այն բանի, որ ստից, կոռուպցիայից, ապօրինությունից ու անարդարությունից ելք կա, եթե դա ուզում է քաղաքացին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
