Նախագահը ստորագրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները, որը Ն. Փաշինյանը հակահեղափոխական էր որակել
![]() 992 Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 15:05 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց ՀՀԿ-ի հեղինակած ու ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հավանությանն արժանացած՝ կանոնակարգում փոփոխություններ կատարելու սկանդալային նախագիծը: Ըստ օրինագծի՝ եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, այն պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Կարծիք կար, որ դրանով այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկողներին հակահեղափոխության ներկայացուցիչ անվանեց ու կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը լարված էր խորհրդարանում, Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում. ցուցարարները շրջափակել էին ԱԺ մուտքերը: Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնից ազատում է օրինագծին կողմ քվեարկած ուժերի՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ու մարզպետներին: Հիշեցնենք նաև, որ ՍԴ-ն օրեր առաջ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
