«Սա վերջնական կնիք է Մարտի 1-ի առավոտյան դեպքերի կապակցությամբ». Վահե Գրիգորյան
![]() 547 Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 23:35 Երեկ՝ ապրիլի 25-ին Եվրոպական դատարանը հրապարկել էր 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործով վճիռը: Այսօր Հանրայինի եթերում փաստաբան Վահե Գրիգորյանը վերոնշյալ վճռից առանձնացրեց մի քանի կարևոր արձանագրում. «Առաջինը և կարևորը այն էր, որ դատարանը արձանագրել է դիմողի խաղաղ հավաքների ազատության խախտումը, սա ինքնին ոչ միայն անհատական իրավունքի խախտման արձանագրում է, այլև ամբողջ Մարտի 1-ի կոնտեքստի իմաստով շատ կարևոր արձանագրում: Դատարանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ, որ 2008-ի Մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքը խաղաղ է եղել և որ պետության կողմից այդ խաղաղ հավաքի միջամտությունը եղել է անհամաչափ կոմերցիոն իրավունքի խախատմամբ: Ի վերջո նրանք չկարողացան Եվրոպական դատարանին ապացուցել, որ դրվագը, որով իրավապահ մարմինները խուժել են Ազատության հրապարակ և դաժան վերաբերմունք են ունեցել ցուցարարների նկատմամբ, իրապես իրավաչափ է եղել: Ես կարծում եմ, որ սա վերջնական կնիք է Մարտի 1-ի առավոտյան դեպքերի կապակցությամբ, որովհետև եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդեմ Հայաստանի գործով այդ ողջ արսենալի կիրառմամբ կառավարությունը ի վիճակի չի եղել համոզել դատարանին, որ իրենց նպատակն իրավաչափ է եղել և միջամտությունը՝ համաչափ, սա նշանակում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական կնիք կա դրված: Մարտի 1-ի ողջ գործի կոնտեքստում սա այսուհետ հաստատված իրողություն է»,- ասել է Գրիգորյանը: Ըստ փաստաբանի՝ հաջորդ կարևոր արձանագրումը դիմողի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի բացակայությունն է. «Այս հարցը նախադեպային է. առաջին անգամ է դատարանը այսպիսի արձանագրում անում: Սա փաստացի նշանակում է, որ ցուցարարները, որոնք Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ոչ միայն մինչ այդ ոչ մի արդյունավետ պաշտպանության հնարավորության չեն ունեցել կամայականություններից, այլև նրանք որևէ իրավական պաշտպանություն չեն ունեցել դրանից հետո»,- նշել է փաստաբանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
