«Այդ հայտարարության պատճառով Փաշինյանը կորցրեց ռուսական ներդրումները». Լեոնիդ Կալաշնիկով
![]() 1449 Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 17:10 «Անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ ես Երևանում էի»,- այս մասին «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Կալաշնիկովը համեմատել է Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները. «Ես ուզում եմ պարզ վերլուծություն անել: Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նրան հանդիպեցի և ասացի՝ Նիկոլ, ի՞նչ նկատի ունես, երբ խոսում ես ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Հասկանո՞ւմ ես, որ դու պետք է դառնաս պետության ղեկավար և ստիպված ես լինելու պատասխանել այս հարցին»: Կալաշնիկովը հավելեց, որ այս առումով Զելենսկին պետք է գնահատի իր խոսքը: «Այս ընթացքում Փաշինյանի դիրքորոշումն արմատապես փոխվել է: Նա համախմբեց ուժերն ու վերցրեց խորհրդարանը: Նույն բանն այժմ տեղի է ունենում Ուկրաինայում Զելենսկիի հետ: Բայց ուզում եմ ասել, որ Փաշինյանի այս հայտարարությունների պատճառով մեկ տարի ներդրում չի կատարվել: Հայաստանը միայն Ռուսաստանից կարող է ներդրումներ ստանալ»,- ասել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
