Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է, բազմաթիվ այլ մրցույթների դափնեկիր և որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում կհնչեն Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, ինչպես նաև՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատ» բալետի նախերգանքը, «Ծովային պատկերներ» և «Բազեի թռիչքը» ստեղծագործությունները՝ գրված ջութակի և նվագախմբի համար։
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից։ Հիշեցնենք, որ 2018-ին փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը մեկ ամիս շարունակ, գրեթե ամեն օր, կատարողական մեծ վարպետությամբ եվրոպացի հանդիսատեսի առջև հանդես եկավ չկրկնվող երկացանկով և բազմաթիվ մենակատարների հետ։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
9600:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
100Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
96Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
36507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42407.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
76101.11.2026, 21:12