«Մոսկվան կողմ է գերիների փոխանակման «բոլորին բոլորով» սկզբունքին». Լավրով
![]() 880 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 20:25 Մոսկվան կողմ է արտահայտվում գերիներին «բոլորին բոլորով» փոխարինելու սկզբունքին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին այսօր՝ ապրլի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ կողմ է եղել բոլոր իրավիճակներում մարդասիրական որոշումներ կայացնելուն: ««Բոլորին բոլորով» փոխարինելու սկզբունքը կնպաստի, որ երկու կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորվի, լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում թե Ուկրաինայի հարավ արևելքում»,- ընդգծել է Լավրովը: Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է գտնվում ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանն, ով այնտեղ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են դիվերսիոն փորձի համար: Սակայն ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Ղազարյանը զինվորական չէ, այլ խաղաղ բնակիչ, ով տառապում է հոգեկան խանգարումով: Իսկ Հայաստանում է գտնվում Էլվին Աիֆ Օղլի Իբրահիմովն, ով սահմանը խախտել է այս տարվա մարտ 15-ին: Ավելի վաղ Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո որոշում էր կայացվել միջոցներ ձեռնարկել գերիների հարազատներին տեսակցություն թույլ տալու համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
