«Հայաստանի զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը»․ Աշոտ Ասատրյան
![]() 1080 Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 11:35 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը: Ապրիլի 29-ին և 30-ին ադրբեջանական ՊՍԾ զորքերի կողմից կրակ էր բացվել հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ: Ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հայկական դիրքերից պատժիչ գործողություններ են իրականացվել, որի արդյունքում թշնամին դադարել է կրակել մեր ուղղությամբ: Ադրբեջանի ՊՍԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը բավականին կոշտ պատասխան է տվել: Առաջնագծում մերոնք ցանկացած պահի կարողանում են իրավիճակն իրենց ձեռքերում պահել, մեզ մնում է նաև թիկունքից՝ քաղաքական և քաղաքացիական հարթակներից, կարողանանք տղերքի կատարած ծառայությունը պատվով պահենք: Ցանկացած ամբիոն պետք է օգտագործենք, որպեսզի ներկայացնենք, թե ինչպիսի թշնամու հետ ենք մենք այս պահին պատերազմական իրավիճակում, բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին պետք է առանձին-առանձին բացատրենք, որ ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա կրակող ահաբեկչական կազմակերպություն է: Սրանց հետ խոսելու կամ բանակցելու այլ տարբերակ դեռ չկա: Սահմանին պետք է ջարդ տրվի, սահմանից այն կողմ ամեն գնով ներկայացվի սրանց իրական դեմքն ու ամեն գործողություն առանձին պետք է ներկայացվի: Սա Հասանովի և Գուլիևի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին սադրիչ գործողությունն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
