«Թուրքիան ԱՄՆ-ից ավելի շահավետ առաջարկ է ստացել». թուրք նախարար
![]() 1391 Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 16:00 Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան, Patriot հակահրթիռային համակարգերի հետ կապված, ԱՄՆ-ից «ավելի շահավետ» առաջարկ է ստացել, քան նախկինում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Patriot-ի առնչությամբ ԱՄՆ-ի արած առաջարկությունը, որը ստացել ենք մարտին, ավելի շահավետ է ու պահպանում է այն դիրքորոշումները, որոնց մասին ի սկզբանե ասել էինք: Մենք պատրաստվում ենք ոչ միայն գնել, այլև արտադրել մեր սեփական օդային պաշտպանության համակարգերը»,- ասել է Աքարը՝ NTV-ի ուղիղ եթերում: Ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Թուրքիան Patriot-ի հրթիռների հետ կապված ԱՄՆ-ից նոր առաջարկ է ստացել: Հիշեցնենք՝ Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ, եթե նույնիսկ այդ գործարքը կայանա, չեն հրաժարվելու Ս-400-ներից: ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչների հետ, և որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
