Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
965 Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 13:55 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության ու բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։ Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։ Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար։ Հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյան»: |
Պետդեպը մեկնաբանել է Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու Ադրբեջանի պնդումները
3213:48ԵՄ-ն անդրադարձել է Իրանի ուղղությամբ Իսրայելին վերագրվող հարվածին
15313:06«Քննիչի մեկնաբանությամբ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
6512:18«Առաջարկում եմ՝ Երևանի տարբեր վայրերում կազմակերպել հանրահավաքներ»․ Վարդան Ղուկասյան
8111:54«Նպատակը թեման սառեցնելն է, որից հետո հանձնման պրոցեսն առավել սահուն կլինի»․ Տիգրան Աբրահամյան
7311:36Իրանի քաղաքները որևէ օտարերկրյա հարձակման չեն ենթարկվել․ #PressTV
12611:18Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
9411:06«Եթե հրաժարվում ենք ազգային պետություն լինելուց՝ մեր գոյությունը դառնում է անիմաստ». Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
7510:30