Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին

«Այդ հարցի շուրջ որևէ պատասխան տալ չեմ կարող. ընթանում է ծառայողական քննություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են ԱԱԾ-ում ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը:
Հիշեցնենք՝ այդ տեղեկությունը երեկվա մեծ ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետը. «Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նույն օրը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, թեմայի վերաբերյալ հարց էր հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:

«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
122:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
3822:36
«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
4422:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
6121:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
6121:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
6821:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
7620:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
7120:18