Փաշինյանը հայտնել է հեղափոխության գինը. РБК
![]() 1160 Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 12:55 Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ որևէ մեկի առաջ ստվերային պարտավորություններ չունի, քանի որ հեղափոխության համար գումարները նա ստացել է հասարակ մարդկանցից: Փաշինյանի խոսքով՝ առանց սոցիալական ցանցերի, հեղափոխությունն ընդհանրապես անհնար կլիներ, հայտնում է РБК-ն: Հայաստանում 2018թ. գարնանը տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի դեմ», ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Պատասխանելով թղթակցի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ունի իր ֆինանսավորողին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք մեր հեղափոխության համար 200.000 դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց այդ գումարը: Մենք մարդկանցից ենք խնդրել այն: Մենք էլեկտրոնային դրամապանակ ունեինք, ու ամբողջ աշխարհի հայերը, իմիջիայլոց, ամենաշատը՝ Ռուսաստանից, մեզ գումար են տվել: Մենք ծախսել ենք այդ գումարը, և հեղափոխության ժամանակ ամեն շաբաթ հրապարակել ենք, թե որքան ենք ծախսել ու ինչի համար»,- ասել է Փաշինյանը: «Ահա թե ինչու իմ կառավարությունը և ես ստվերային պարտավորություն չունենք որևէ անհատի կամ կազմակերպության նկատմամբ»: Փաշինյանի մեկնաբանմամբ՝ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակն այնպես է փոխվել, որ այսօր չկա որևէ մենաշնորհ: Սիրո հեղափոխության հաղթանակի կարևորագույն նախապայմաններից մեկը Փաշինյանը համարում է սոցիալական ցանցերի ի հայտ գալը: «Երբ ես 2011-ին դուրս եկա բանտից, տեսա, որ կա YouTube, կա Facebook, կա Twitter: Եվ ես հասկացա, որ ընդդիմադիր գործչի համար այդ հաղորդակցությունից օգտվելու հնարավորություն կա… Երբ ես պատգամավոր դարձա, Facebook-ում ու YouTube-ում սկսեցի հարապարակել ելույթներս: 2016-ին բոլոր ելույթներիս դիտումները հասան 10-15 միլիոնի: Աշխարհում 10 մլն հայ է ապրում: Սա նշանակում է, որ տեսականորեն կարող ենք ասել, որ ամեն հայ առնվազն մեկ անգամ դիտել է իմ ելույթը»,- հավելել է Փաշինյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
