ԱլԳ հռչակագիրը չի ընդունվել. Ադրբեջանը վետո է դրել
![]() 1011 Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 15:20 Եվրոպական միության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտադիր էին «Արևելյան գործընկերության» հոբելյանական 10-րդ ամյակի կապակցությամբ հռչակագիր ընդունել: Ադրբեջանի պատվիրակությունը հռչակագրի տեքստի վերաբերյալ իր դժգոհությունն էր հայտնել, քանի որ իրենց խոսքերով, փաստաթղթում բացակայել է «տարածքային ամբողջականության» մասին դրույթը: Ադրբեջանը հռչակագրի փաստաթղթի վրա վետո է դրել, հայտնում է «Դոյչե վելլեն»-ն՝ հավելելով, որ հռչակագրի բովանդակությունը փոփոխության չի ենթարկվել: Միայն Եվրոպայի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին է ստորագրել հռչակագրի տեքստի տակ: Արդյունքում ԱլԳ հռչակագիր չի ընդունվել: Հռչակագրի տեքստի քննարկման ընթացքում Վրաստանը և Ուկրաինան նույնպես հայտնել են իրենց դժգոհությունը, որ Բրյուսելի կողմից ներկայացված փաստաթղթում Արևելյան գործընկերության անդամ երկրների «եվրոպական ձգտումների» ճանաչման մասին որևէ խոսք չկա: Նշենք, որ «Արևելյան գործընկերությունը» ստեղծվել է 2009թ.: Սա Եվրոմիության նախագիծն է, որը ԵՄ ինտեգրացման ուղիների զարգացման նպատակով ներառում է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
