«Սիլվա Համբարձումյանն ասում ա՝ ես չեմ տվել, հետո ասում ա՝ տվել եմ». Քոչարյան
![]() 624 Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 15:35 Ինչպես հայտնի է, ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ Այս մեղադրանքի հետ կապված՝ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարություն արեց. «Երբ կաշառքի մասին նոր մեղադրանք առաջադրվեց պարոն Քոչարյանին՝ Սիլվա Համբարձումյանի հետ կապված, զանգ ստացա: Սիլվան հարցնում, ասում ա՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել: Խի՞ եք իմ անունը շոշափում: Ասում եմ՝ մենք չենք շոշափում, չեք տվել, գնացեք իրենց ասեք, մեզ ինչո՞ւ եք ասում...»: Մեղադրանքին անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահը. «Սիլվա Համբարձումյանը ցուցմունքներում ասում ա՝ ես կաշառք չեմ տվել, նվիրատվություն եմ արել, հետո ասում ա՝ տվել եմ, որ ինձ չխանգարեն, բայց որևէ փաստ չկա, որ մինչև էդ իրեն խանգարել են: Հասանալի չէ՝ որտեղի՞ց պետք է նախագահն իմանա, որ Համբարձումյանն ինչ-որ ընկերության ա ծախում, ում, ինչ... Այս ամբողջն այնպիսի մի աբսուրդի է նմանվում, որ ինքնս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ համար ա ու եզրահանգում՝ կալանքը հնարավորին երկար պահելու համար հորինել էին այս քրգործը»,- շարունակեց Քոչարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
