Փաշինյանը` Ադրբեջանում ԻՊ-ի զինյալների հաստատման հնարավորության մասին
![]() 1050 Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 22:25 Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան հակամարտության կոնֆլիկտի սրացման գոտին իսլամիստների համար կարող է դառնալ «շատ լավ առիթ, որ հաստատվեն, օրինակ՝ Ադրբեջանում»: Գրում է Lenta.ru-ն: Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի զինյալների պարտությունից հետո իսլամիստները «փնտրում են նոր վայրեր, որտեղ կկարողանան իրենց դրսևորել»: Ինչպես հաստատում է Փաշինյանը՝ Ադրբեջանը շատ հարմար կետ է, որը թույլ է տալիս գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղություններով: Այդ պատճառներով՝ Արցախում իրավիճակի սրման հաջորդ փուլը, Փաշինյանի կարծիքով, արդեն տեղային բնույթ չի կրի: Նրա խոսքով՝ այս մասին մտորումներ առկա են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում: Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է արցախյան հակամարտության խնդրով և կդառնա երաշխավորը, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք թույլ չեն տա նոր էսկալացիաներ: «Եվ ես չեմ կարող հավատալ, որ երբ անհրաժեշտ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
