«Հավաքի նպատակը դատավորի նկատմամբ ճնշում գործադրելն է». փաստաբանը կոչով դիմել է երկրի ղեկավարներին և իրավապահ մարմիններին
![]() 1031 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 12:45 Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ որակելով այն «սահմանադրական կարգը տապալելու կոչ»: Ասուլիսի ընթացքում նա կոչով դիմել է պետության ղեկավարներին, իրավապահ մարմիններին: Դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ալումյանը ասել է. «Մեծարգո պարոն Սարգսյան, ես Ձեզ կոչ եմ անում կատարել սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը: Իսկ այն ինչ պարոն Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և այն ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքում իրենց կողմնակիցների կողմից տարածվում է և հավանության է արժանանում, սա ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ»: Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նա կոչ է արել Հայկ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. «Կոչ եմ անում հարուցել նաև քրեական գործ այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»: Նա կոչով դիմել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, որովհետև այս հավաքի նպատակը խաղաղ նպատակ չէ. ակնհայտորեն այս հավաքի նպատակը հայտարարագրվել է որպես դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ: Եվ այս հավաքը ուղղակի իրավունք չունի տեղի ունենալ»: Քոչարյանի պաշտպանը կոչով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կանխել սպասվող զարգացումները: «Թույլ չտալ, որ Ձեր կողմնակիցները, այդ թվում նաև՝ Ձեր անունից և առնվազն Ձեր թույլտվությամբ, կատարեն այն ինչ պարոն Հայկ Սարգսյանը նշել է իր կոչի մեջ: Ալումյանը նաև կոչով դիմել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, որ վերջինը կատարի ԲԴԽ-ի լիազորությունների մեջ մտնող իր պարտականությունները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
