«Վկաներն արդեն կխուսափեն դատարան գալ, ոմանք կմեկնեն երկրից, փաստաթղթեր «կկորչեն». Հ. Խառատյան
![]() 717 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 22:15 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կվերաճի հավերժական խուսանավումների՝ վկաները կխուսափեն դատարան գալ, ոմանք կհրաժարվեն իրենց ցուցմունքներից, ոմանք գուցե նույնիսկ մեկնեն երկրից... փաստաթղթեր «կկորչեն»: Վստահ եմ՝ փաստաթղթեր կան, որոնց չի հասել նախաքննական մարմինը, բայց որոնց կարող է հասնել Քոչարյանը: Մարդիկ վախենում են: Ինչպես վախեցավ առաջին ատյանի դատավորը: Վախենում են, որովհետև հիմա իրենք միայնակ են Քոչարյանի դեմ: Քոչարյանի ազատության բարձրաստիճան երաշխավորները նրա՛ համար են երաշխավորել, ինքնին կասկածելի երաշխավորություն, իսկ վկաների կյանքի և ազատության երաշխավորն ո՞վ է: Միայն չասեք՝ պետությունը կամ իշխանությունը: Առավել ևս՝ չեղած մի բան, որ արդարադատություն անունն է կրում: Չեղած բանը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել առարկայորեն և ֆիզիկապես առկա Քոչարյանի վտանգից»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
