Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին:
Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին:
Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:







«Շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի»․ Մհեր Մկրտչյան
1512:54
«Դուռը կոտրելով՝ ներխուժել են Եղեգնաձորի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի տուն»․ Սյուզի Բադոյան
5412:06
«ՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքներով սպառնում է Ռուսաստանից եկող ՀՀ քաղաքացիներին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
3511:48
«Աշխարհագրությունը հօգուտ Ադրբեջանի գիտես»․ Գագիկ Համբարյան
6110:36
«50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»․ Կիմա Ավդալյան
6410:30
«ՀՀ-ում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը ծաղրելն է». Վարդան Ոսկանյան
6610:12
«Այս ընտանիքը մեկն է եղել այն ընտանիքներից, որոնք հավատացել են, որ երկիրը ղեկավարողը սիրում է իր քաղաքացիներին»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
7009:00
«Դիտում եմ քաղաքական բանավեճերն ու հասկանում՝ ոչինչ չի փոխվել մեզանում»․ Դավիթ Մշեցի
8802:06