«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը». Նիկոլ Փաշինյան
![]() 895 Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 12:20 «Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար ու սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի անունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ իր ելույթում: «ՀՀ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է սա հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդրր է, բայց որ չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի գործելու բավարար լեգիտիմություն և որը սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայությանն ու անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ, բայց ցավոք չեմ կարող երաշխավորել, որ համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների՝ նախկին կոռումպացված համակարգի կողմից»: Փաշինյանը նշեց, որ հույս ուներ, թե բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց գործունեությունը և արժեհամակարգը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից. «Նման բան, սակայն, տեղի չունեցավ ու դատական համակարգի վստահությանն արժանանալու հնարավորությունը համարում եմ սպառված: Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը. 1. Հայաստանում գործող բոլոր դատավորները՝ առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի (վեթինգը դատական իշխանության բարեփոխման հատուկ միջոց է. vetting՝ անգլերենից թարգմանաբար նշանակում է զտում, ֆիլտրում, վերագնահատում-խմբ.)։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։ 2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ 3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ պետք է հրաժարական տան, այդպիսով՝ կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին»: Փաշինյանն անդրադարձավ նաև անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
