«Վարչապետը չպետք է այդ հաղթաթուղթը տար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին». Մանե Թանդիլյան
![]() 1114 Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 14:35 ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վեթինգի մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Ըստ էության, գործողություն որպես այդպիսին, մենք չենք տեսել: Նույն վեթինգը պետք է իսկապես իրականացներ առաջին իսկ օրը, երբ որ տեղի ունեցավ իշխանության փոփոփոխություն: Մենք դա պետք է անեինք և նոր սկսեինք դատական պրոցեսները, որոնք այսօր կան երկրում, որոնց պատճառով էլ տեղի ունեցան այդ ակցիաներն ու հայտարարությունները»,- ասել է՝ Թանդիլյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի տիրույթում ևս կարելի էր որոշակի քննարկում իրականացնել: «Դրանք հենց այն առաջարկներ են գործիքակազմի մասով, որը նաև մենք էինք առաջարկում... Փաստացի մեկ տարի ոչինչ չի արվել: Մեր մտավախությունն ինչո՞ւմ էինք հայտնել. այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ: Եվ դա իհարկե հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը և նա անմիջապես կարծես թե շնորհակալություն հայտնեց, որ դա կօգտագործեն հօգուտ իրենց: Ես դա ցավով եմ ասում, որովհետև չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ: Դրա համար էլ մենք ասում էինք, որ վարչապետը պետք է մտափոխվեր և ձեռնպահ մնար այդ ակցիայից, չտար այդ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին, որն անմիջապես օգտագործեց՝ ապացուցելով, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, դատական պրոցեսի խոչընդոտում է»,- կարծիք հայտնեց պատգամավորը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
