Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին
![]() 1357 Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 13:00 Աննա Հակոբյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին, որի շրջանակներում էլ պատասխանել է ԼՂ հակամարտությանն առնչվող ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին: Լրագրողը հարցրել է, թե ինչպես է վարչապետն իր որդուն ծառայության ուղարկել Արցախ, այն դեպքում, երբ այն միջազգայնորեն չի ճանաչվել որպես Հայաստանի տարածք: Ադրբեջանցին ցանկացել է շարունակել, բայց նրան հատկացված ժամանակն սպառվել է ու խոսափողն անջատել են: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, ուղերձս հղում եմ որպես կին և մայր: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, այդ պատճառով էլ մեր որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղի բանակում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ ավելացնելով, որ կողմերը պետք է մտածեն պատերազմը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին: Հակոբյանը նաև հիշեցրել է, որ 2016թ. հենց ադրբեջանցիներն են սանձազերծել ապրիլյան պատերազմը, որի հետևանքով երկու կողմերից էլ հարյուրավոր երիտասարդներ են զոհվել: Ընդգծելով Իլհամ Ալիևի թշնամական ուղերձներն ու ելույթները՝ վարչապետի կինը նշել է, որ պետք է հրաժարվել ատելությունից: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
