Կոսովոյի վարչապետը հայտարարություն է տարածել
![]() 952 Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 13:55 Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը Twitter-ի իր էջում գրել է, որ երեքշաբթի առավոտյան Կոսովոյի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել: Նա պարզաբանել է, որ դրանք ուղղված են եղել մաքսանենգության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարին. այս մասին հաղորդում է Associated Press-ը: «Ես հաստատում եմ, որ այդ գործողությունն ուղղված է եղել կազմակերպված հանցագործության դեմ, այն նաև թիրախավորել է ոստիկանության և մաքսատների աշխատողներին»,- գրել է Հարադինայը: Ավելի վաղ, Սերբիայի կառավարության ներկայացուցիչ Մարկո Ջուրիչը հայտարարել էր, որ Կոսովոյի ոստիկանության գործողություններն ուղղված են Կոսովոյի սերբերին վախեցնելուն և նրանց դուրս բերելուն, և որ դրանք «ոչ միայն կայունության սպառնալիք են, այլև՝ խաղաղության»: Եթե դրանք չդադարեցվեն, կասկած չկա՝ ինչպես կարձագանքի Սերբիան նույն օրը»,- ասել է Ջուրիչը: Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է մարտական պատրաստվածության բերել ԶՈւ-ը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
