Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հունիսի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Համերգային ծրագրում կհնչեն Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։
Սերգեյ Խաչատրյանը մեր օրերի լավագույն ջութակահարներից է։ Օրերս լրատվամիջոցները նշեցին, որ դասական երաժշտության մի քանի հազար սիրահարների քվեարկության արդյունքում Սերգեյ Խաչատրյանը հայտնվել է աշխարհի լավագույն 30 ջութակահարների ցանկում։ Ջութակահարը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդիսատեսին է ներկայացնելու գերմանացի կոմպոզիտոր Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչելու է առաջին անգամ: Մոտ 25 րոպե տևողությամբ և երեք մասից բաղկացած կոնցերտի պրեմիերան կայացել է 1866-ին կոմպոզիտորի ղեկավարությամբ, մենակատար՝ Օտտո ֆոն Կոնիգսլո:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
49329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
61128.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
252124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
85523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
87323.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
340720.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
240919.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
106318.09.2026, 23:42