С-400-ների ձեռքբերումը խնդիր է առաջացրել նաև Հնդկաստանում
![]() 1385 Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 12:25 ԱՄՆ-ն Հնդկաստանին սպառնացել է բացասական հետևանքներով, եթե վերջինս գնի С-400 ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերը. այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Times Of India-ին: «Այս միջոցառումը (Հնդկաստանի կողմից С-400-ների ձեռքբերումը) կարևոր է, քանի որ կարող է խոչընդոտել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հետագա համագործակցությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Հնդկաստանը ևս ցանկանում է ձեռք բերել С-400 հակաօդային պաշտպանական համակարգերը, քանի որ Չինաստանը նույնպես ունի նմանատիպ զենք: 2018թ-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան կատարած այցի ընթացքում, Նյու Դելիում կնքել էր С-400-ների մատակարարման պայմանագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ խոստացել էր արձագանքել Հնդկաստանի այդ քայլին: Հիշեցնենք, որ С-400-ների ձեռքբերման համար ԱՄՆ-ն պատժամիջոցներով սպառնացել է նաև Թուրքիային: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
