ԱՄՆ-ն ԵՄ-ին վերջնագիր է ներկայացրել. El Pais
![]() 787 Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 12:20 ԵՄ-ն պետք է այնպես փոփոխի իր պաշտպանական քաղաքականությունը, որպեսզի այն սերտորեն կապված լինի ԱՄՆ-ի հետաքրքրությունների հետ: Իսպանական El Pais թերթի հաղորդմամբ, Եվրոպական միությանը նման վերջնագիր է ներկայացրել ամերիկյան կողմը: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 22-ին Վաշինգթոնում եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարաբերությունների բյուրոյի ներկայացուցիչ Մայքլ Մյորֆին ԱՄՆ-ի դժգոհությունն է արտահայտել Եվրոպական պաշտպանության հիմնադրամի հետագա չափանիշների և ԵՄ-ի անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական կառուցվածքային համագործակցության ծրագրերի վերաբերյալ: «Երբ ճգնաժամ սկսվի և ձեր պաշտպանությունը ձախողվի, ձեր քաղաքացիներն այնքան էլ տպավորված չեն լինի այն հանգամանքով, որ ձեռք բերված սպառազինությունը միայն եվրոպական երկրներից է»,- մեջբերում է Մյորֆիին աղբյուրը: ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել նոր չափանիշների եվրոպական ծրագրերին ամերիկյան ռազմական ձեռնարկությունների մասնակցությանը խոչընդոտելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Մյորֆին ԵՄ երկրներին կոչ է արել ընտրություն կատարել կամ ինքնուրույն կառավարել Ռուսաստանից եկող ուղղակի սպառնալիքը, կամ էլ՝ ՆԱՏՕ-ի հաշվին ամրապնդել պաշտպանական համակարգը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
