ԱՄՆ-ն Իրանին միջուկային նոր գործարք է առաջարկել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի, որ Թեհրանը երբևէ ատոմային զենք չի արտադրի: Այս մասին գերմանական Rheinische Post թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք պատրաստ ենք Իրանի հետ համաձայնագիր կնքել, եթե նա երաշխավորի, որ միջուկային զենքի արտադրման հնարավորությունները չեն զարգանա: Խոսելով 2015թ. հետ Իրանի գործարքի մասին, Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, այն անմիջականորեն հանգեցնում է Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետմանը: «Լիովին այդ կարծիքին եմ»,- ասել է պետքարտուղարը՝ ավելացնելով, որ չի կարելի դա ընդունել: «Այդ պատճառով էլ մենք դուրս եկանք գործարքից»,- նշել է Պոմպեոն:
Պոմպեոն հուսով է, որ պատժամիջոցների հետևանքով Իրանը կփոխի իր քաղաքական կուրսն ու կնստի բանակցությունների սեղանին: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը բազմիցս ասել է, որ եթե Իրանը պատրաստ լինի, ապա կվերսկսեն բանակցությունները:

Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
4321:36
«Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5021:30
Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են․ տրվել է առևտրային կոդ
5921:00
«Իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ «Հայաստան» խմբակցություն
6120:36
Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
7119:36
«Կա պայմանավորվածություն Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման շուրջ»․ Անի Բադալյան
7019:24
«Իրանը մտադիր է հետագայում ևս առանց տատանվելու պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի»․ Իրանի ԱԳՆ
12019:13
«Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում՝ Բրյուսելից»․ Սուրեն Սուրենյանց
8118:54