Միլանում սկսվել է Ադրբեջանից կաշառված Լուկա Վոլոնտեի դեմ դատը
![]() 1042 Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 15:45 Միլանի արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է, ԵԽԽՎ պատգամավորների ձայները գնելու նպատակով, Ադրբեջանից 2,3 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ. այս մասին հաղորդում է Turan-ը: Անվտանգությունից ելնելով՝ Իտալիայի իրավապահ մարմինները նրա համար ուժեղացված հսկողություն են ապահովել: Նշենք, որ «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային ՀԿ-ն հետաքննում է «խավիարային դիվանագիտության» միջազգային սկանդալը, որի մասնակիցներից է եղել նաև ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեն: Հիշեցնենք, որ 2016թ. Միլանի դատախազությունը հետաքննություն էր սկսել Վոլոնտեի նկատմամբ և նրա դեմ մեղադրանքներ առաջադրել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
