«Օպերատիվ տեղեկություններ ունենք սևազգեստ խմբերի մասին». Նիկոլ Փաշինյան
![]() 1368 Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 10:20 Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ՝ հանձնարարականներ տալով ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, դատախազին. «Մեկ տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ու նորմալ: Մեկ տարվա փորձերի արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում: Վերջին շրջանում ՀՀ-ում որոշ շրջանակներ իրականացնում են բռնության ու բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Նույնիսկ օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն: Այս ամենի համատեքստում ուզում եմ նշել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու տեղի են ունում բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա ու պետք է կոշտ հակահարված տա բոլոր նման երևություներին՝ սկսած նրանից, որ Երևանի Ազատության հրապարակն ինչ որ մարդիկ փորձում են դարձնել երթևեկելի գոտի՝ մեքենաներով մտնել, ճռիկներ անել, մեքենաներ վարել մայթերով ու սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, երկրում իրավակարգը թույլ է: Նման արարքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար: Խնդրի հետ կապված՝ առավոտյան զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ, ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել ու ճանապարհել դեպի քաղաքակիրթ կյանք»,- ասաց վարչապետը: Նա ոստիկանապետին հանձնարարեց ձևավորվել խումբ, որը քաղաքացիների ահազանգերին ավելի արագ կարձատգանքի ու միջոցներ կձեռնարկի: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
