«Մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը»․ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

«Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
Այսօր՝ հունիսի 6-ին, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: 
«Ես մեծացել եմ մի շրջապատում, որը լի է եղել ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ, հայկական, ադրբեջանական և վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները, որոնք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս»,- ասել է կոմպոզիտորը:
Արամ Խաչատրյանը ծնվել է Թիֆլիսում: Եղել է թատերական գործիչ, բեմադրիչ Սուրեն Խաչատրյանի եղբայրը, 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից: Սկզբնական շրջանում նա ինքնուրույն է զբաղվել երաժշտությամբ՝ նվագելով փողային գործիքներով, այնուհետ ընդունվել է փողային նվագախումբ:
Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ։ Ըստ Ռ. Ադալյանի՝ «Գայանեն» և «Սպարտակը» նրա ամենալավ ստեղծագործություններն են:
Նրա ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանը 1936-1947թթ-ն է եղել: Այս շրջանում Խաչատրյանը գրել է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և այլն:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 -ի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
4100:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
80Երեկ, 19:48
«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
195Երեկ, 01:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
17405.10.2026, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
28504.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
27804.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
23904.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
23004.10.2026, 19:30