«Նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով
![]() 600 Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 11:25 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին. նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը: Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով: Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ: Եթե հանձնաժողովականները, իրոք, ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին, ով պնդում էր, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ դա պատերազմ էր Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար: Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է քննիչ հանձնաժողովին փաստեր ներկայացնի, որ ապրիլյան պատերազմն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և հանրությանը ներկայացնի այդ փաստերը: Ավելին, նա՝ որպես վարչապետ, պետք է հայտարարի արդյոք մնում է նույն կարծիքին, թե այստեղ էլ է իրողություն փոխվել»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
