ՀՀ վարչապետի «պատանդների» եռյակը՝ ըստ Արմեն Աշոտյանի
![]() 1036 Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 12:00 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր խոսքով՝ «պաշտոնյաների այն թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքին պատանդ են դարձել»: «Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ՝ Կառավարության ներկայիս գիտակից անդամները: Օրինակ՝ ինձ համար թոփ եռյակը, որ վարչապետի ձեռքը պատանդ են դարձել՝ Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը և Արթուր Վանեցյանը: Այս մարդիկ թոփ պատանդներն են, որ ամեն անգամ ստիպված են սվաղելու, լղոզելու Նիկոլ Փաշինյանի հերթական, մեղմ ասած, անհաջող հայտարարությունները»,- ասաց Աշոտյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ի դիմադրողականությունն իջել է արտաքին քաղաքականության ոլորոտում. «Մեր իշխանություններն իրենց քարոզչական ողջ հնարքները գործադրելով՝ փորձում են հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից արցախյան հարցում, բանակցություններում: Նա վախենում է պատերազմից (և լավ է անում ու ճիշտ է անում), որովհետև որևէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց այդ վախերով հանդերձ՝ նա քայլեր չի ձեռնարկում, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
