Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը Խաչատրյանի մրցույթն անվանել է մեծագույն ձեռքբերում

Հունիսի 6-ին մեկնարկեց Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգային ծրագրում հնչեց նաև Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիսի դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար գրված Բագատելը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ։ Այս ստեղծագործությունը հնչում էր առաջին անգամ։ Հեղինակը՝ Գեորգս Պելեցիսը, Արամ Խաչատրյանի աշակերտն է, և նա իր վերոնշյալ ստեղծագործությունը գրել է հատուկ այս իրադարձության համար՝ նվիրելով այն Խաչատրյանի տրիոյին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցավ խաչատրյանական մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը՝ ողջունելով և բարի երթ մաղթելով մրցույթի բոլոր մասնակիցներին։ «15 տարի Երևանում նման միջազգային մրցանակաբաշխություն իրականացնելը մեծ ձեռքբերում է։ Ոչ բոլոր մրցանակաբաշխություններն են նման պատմություն կերտում։ Խաչատրյանի մրցույթը տարեցտարի զարգանում է, ամրապնդում իր հեղինակությունը»,- ասաց Վահագն Պապյանը։
Երաժշտական այս իրադարձությանն իր ողջույնի խոսքն էր հղել Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը՝ անվանելով Խաչատրյանի մրցույթը մեծագույն ձեռքբերում։ Մրցույթին իր բարեմաղթանքն է ուղղել նաև Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստագետ Կարեն Խաչատրյանը։ «Հոբելյանական մրցույթն այս տարի բացահայտելու է տաղանդավոր դաշնակահարների։ 

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
9600:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
100Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
96Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
36507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42407.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
76101.11.2026, 21:12