«Մանվել Գրիգորյանն իր ենթակային հարկադրել է, որ վերջինը մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնի»․ դատախազ
![]() 1298 Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 12:05 Ինչպես արդեն հայտնել էինք, Վերաքննիչ դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նիստի ժամանակ նշեց, որ նախաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային հարկադրել է, որ վերջինս մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնի։ Նա նշել է, որ այդ փաստական տվյալները առկա են գործի նյութերում․ «Այո՛, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, պետության համար որոշակի ծառայություններ է մատուցել, սակայն հերոսի համար պատիվ չէ առերևույթ կատարել այնպիսի արարքներ, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով։ Մենք իրավական դաշտում ենք աշխատում և յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առաջ. թե՛ շարքային քաղաքացին, և թե՛ հերոսը»,-ասաց նա։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հիվանդություններին, Գրիգորյանի պաշտպանների այն պնդմանը, թե Գրիգորյանը տառապում է քաղցկեղով՝ Դոլմազյանը նշեց, որ հինգ տարի առաջ Մանվել Գրիգորյանը թոքի վիրահատության է ենթարկվել և համաձայն բժշկական եզրակացության՝ նրա մոտ քաղցկեղը չի կրկնվել։ «Եզրակացության մեջ նշվում է, որ ուռուցքային հիվանդությունը համարվում է ապաքինված, եթե հիվանդության կրկնություն չի եղել»,- նշեց նա։ Դատախազը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և օգտվել բժիկների հատկացրած դեղորայքից՝ նշելով, որ պետությունը պարտավար չէ նրա համար բարձրակարգ հիվանդանոցային պայմաններ ապահովել։ «Մանվել Գրիգորյանը գիտակցաբար այդ դեղորայքը չի ընդունել՝ իր վրա կրելով այն բոլոր ռիսկերը, որ կարող էին առաջանալ»,- ասաց նա։ Դատախազի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի մայիսի 2–ի որոշումը օրինական է և հիմնավոր, ուստի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժման է ենթակա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
