Ազգային դիմագիծը՝ Լուսիկ Ագուլեցու աշխատանքներում․ ցուցադրություն՝ տուն-թանգարանում
![]() 3209 Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 15:15 Գեղանկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու նորաբաց թանգարանում ապրում է հայ ազգային հոգին, հայի կերպարային նկարագիրը։ Այստեղ իրար հետ համերաշխ ապրում են մի քանի դարաշրջաններ և լրացնում մեկը մյուսին՝ միասին ստեղծելով հայկական մշակույթի կոլորիտային պատկերը։ Օրերս տուն-թանգարանում տեղի ունեցավ տարազների ցուցադրություն։ Այն հնի և նորի յուրօրինակ առճակատում էր՝ ժամանակակից մոտիվներով համեմված հայկական երաժշտությամբ և ոչ ստանդարտ մատուցմամբ։ Այս անգամ ցուցադրվեցին ոչ թե Լուսիկ Ագուլեցու անձնական տարազները, որոնք նա կրել է երբևէ, այլ տարբեր ժամանակաշրջանի և տարածաշրջանի ազգային հագուստներ, որոնք վերստեղծել է Ագուլեցին դստեր՝ Աստղիկի հետ։ Դուստրը հիշում է․ Լուսիկ Ագուլեցին ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատում էր, համառորեն փնտրում էր անհրաժեշտ կտորը, զարդարանքը։ Դստեր խոսքով՝ նա ցանկանում էր, որ ամեն ինչ համապատասխանի հին ոգուն՝ ստեղծելով նախորդ դարերի պատրանքը։ Ցուցադրությանն ամեն մոդել ընտրված էր իր կերպարին համարժեք։ Տարազները խորհրդանշել են կնոջ սոցիալական, ընտանեկան կարգավիճակը, տարածաշրջանի պատկանելությունը։ Օրինակ՝ երևանյան տոնական տարազը շատ ավելի ազատ և անկաշկանդ տեսք ունի, Ագուլեցու դստեր խոսքով՝ Երևանի աղջիկը կարող էր մազերը արձակած շրջել։ Այլ է պատկերը, օրինակ, ղարաբաղյան տարազի դեպքում․ Ղարաբաղի նախշուն բաջին ոչ միայն չի արձակում մազերը, այլև՝ հաճախ թաքցնում է այն գլխաշորի միջոցով։ Իսկ ամուսնացած կանայք, օրինակ, հիմնականում փակում էին ծնոտային հատվածը, հաճախ նաև՝ մազերը։ Տարազների առանձնահատկությունը պայմանավորված է նաև տարածաշրջանի բնակլիմայական պայմաններով, օրինակ, Մշո տարազը հիմնականում պատրաստված է բրդյա կտորեղենից։ Հագուստի կարևոր մասը զարդերն են, մասնավորապես՝ թանկարժեք մետաղներից պատրաստված գոտիները, որոնք սովորաբար նվիրում էին կողակիցները։ Զարդերը կնոջ կերպարում առանձնահատուկ տեղ ունեին։ Աստղիկ Սամվելյանի խոսքով՝ դրանք տարազի անբաժանելի մասն են, առանց զարդերի հագուստը հիմնականում անշուք է, չունի ողջ հմայքը և չի ընդգծում հագուստը կրողի գեղեցկությունը։ Ագուլեցու դուստրը նշում է, որ կարելի է տարազ կրել նաև այսօր, կամ օգտագործել տարազի որոշ դետալներ․ «Օրինակ՝ երևանյան տարազի վերարկուն կարելի է կրել ժամանակակից ջինսե տաբատի հետ, այն շատ հետաքրքիր համադրություն է»,- ասում է նա։ «Taraz show» միջոցառման կազմակերպման գաղափարը թիմային է եղել։ Նպատակը՝ թանգարանի հագուստների օրինակները ցուցադրելն էր հենց թանգարանում, մարդկանց ծանոթացնելը հավաքածուի վերականգնված տարազների հետ, որոնք օրինակների հիման վրա ստեղծել է Լուսիկ Ագուլեցին։ |
Հնդիկ զբոսաշրջիկները նախընտրում են այցելել Հայաստան և Հունաստան՝ Թուրքիայի և Ադրբեջանի փոխարեն
305Երեկ, 18:57«Դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում»․ Էմին Թորոսյան
195Երեկ, 13:06Վանք գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի հուշարձանները ոչնչացված են (լուսանկար)
40012.05.2025, 21:06Երևանի ավագանու ՔՊ-ական անդամը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հավակնորդ. «Ժողովուրդ»
54508.05.2025, 09:18«Մի՞թե այս պատկերն ունի քրիստոնեական եղբայրությունը». Լիլիթ Գալստյան
87905.05.2025, 00:42«Արտավազդ 2-րդ» ֆիլմը մեծ արձագանք է ստացել․ «Հրապարակ»
81503.05.2025, 09:06«Արցախի Ննգի գյուղի եկեղեցու վայելչագիր և հանգավոր արձանագրությունը». Համլետ Պետրոսյան
105228.04.2025, 02:06«Պարի տոնն՝ ազգային ոգով». 2000-ից ավելի պարողներ՝ Կասկադում (տեսանյութ)
86927.04.2025, 21:36