ԱՄՆ արդարադատության նախարարությունը ԿՀՎ-ից կպահանջի նախագահական ընտրությունների վերաբերյալ հետաքննական տվյալները
![]() 905 Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 17:05 ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է ԿՀՎ 2 աշխատակիցներից պահանջել հետաքննության վերաբերյալ տեղեկատվությունը, որը վերաբերում է ՌԴ կողմից ԱՄՆ նախագահի 2016թ. ընտրություններին միջամտությանը: Գերատեսչությանը հետաքրքրում է, թե ինչ հանգամանքներում է սկսվել Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի հետաքննությունը. այդ մասին գրում է The New York Times-ը: Չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարության ստուգումը հետաքննություն չի համարվում, սակայն ԿՀՎ-ում լրջորեն անհանգստացած են այս հարցման առիթով: Բարձրաստիճան պաշտոնյաները հարցադրում են առաջ քաշում, թե ինչու ԿՀՎ-ի աշխատանքը պետք է դաշնային դատախազի կողմից ստուգման ենթարկվի: ԿՀՎ-ի ղեկավար Ջինա Հասպելը հայտարարել է, որ իրենք կհամագործակցեն Արդարադատության նախարարության հետ, սակայն հանդես կգան այն հույժ կարևոր տեղեկությունները պաշտպանելու տեսանկյունից, որոնց բացահայտումը վտանգ կլինի դրանց աղբյուրների համար: Ավելի վաղ, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռիչարդ Ռարը հայտարարել էր, որ Թրամփ-ՌԴ դավադրություն գոյություն չունի: Ապրիլի 18-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռոբերտ Մյուլլերի հաշվետվության խմբագրված տարբերակը, որը երկրի նախագահ Դ. Թրամփն անվանել էր կեղծարարություն: Դատախազ Ռ. Մյուլլերը մայիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել: 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հետաքննությունն սկսվել էր 2017թ. և ավարտվել այս տարվա մարտին, փոխանցում է АиФ-ը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
