«Այդ սպառնալիքները չի կարելի անտեսել». Հայկ Մարտիրոսյան
![]() 1447 Շաբաթ, 15 հունիսի, 2019 թ., 11:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանն այս անգամ դատարանում բացահայտորեն սպառնաց դատավորին՝ ճնշում գործադրելով նրա վրա: Նաև՝ սպառնաց բոլորին, ովքեր ընդդիմանում են այսօր իրեն: Եվ այդ սպառնալիքները չի կարելի անտեսել: Եթե, որոշակի աշխարհաքաղաքական դասավորումների արդյունքում Հայաստանում իշխանության գա ամենատարբեր ուժերի ծառայող և ազգային հովանու տակ պատսպարվող խորապես ապազգային նախկին իշխանության նորատեսք արտադրանքը, որն արդեն Փաշինյանի իշխանության թողտվության պայմաններում լրջորեն պատրաստվում է այդպիսի հնարավոր սցենարի՝ այսօր հնչող ամենատարբեր անձանց ամենատարբեր սպառնալիքներն անպայմանորեն իրականություն են դառնալու: Ու մինչդեռ Հայաստանի արդեն մեկամյա իշխանություններն ինքնավստահության, անվճռականության և անգաղափարության թավշե ծովում խեղդվում են՝ իրենց անկման պարագայում նոր դեմքով հին ուժն անպայմանորեն ծովն է լցնելու և ողջ նավը, որի անունն է ժողովուրդ: Հուսանք, որ այդպիսի սցենարն իրականություն չի դառնա, բայց հուսալը քիչ է: Դրա դեմ պետք է պայքարել, իսկ պայքարող՝ Հայաստանի իշխանությունում ակնհայտորեն չկա: Այսպիսի ընթացքով առաջիկայում լուրջ ցնցումներն անխուսափելի են դառնալու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
