«Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար». պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարին
![]() 988 Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 12:15 Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին․ «Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար»։ Գրիգոր Հովհաննիսյանն, ի պատասխան հնչած հարցի, նշեց, որ դիվանագիտական տեսանկյունից որևէ սխալ չի արվել․ «Դա չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում, մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել»,- ասաց նա։ Թեմայի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ իր համար վերոնշյալ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
