Հայկ Ալումյանը՝ Քոչարյանի կողմից դատարանների նկատմամբ հնարավոր ճնշումների մասին
![]() 1564 Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 13:05 «Այսպիսի ճնշումներ դատարանի նկատմամբ, այսպիսի երևույթներ, այսպիսի միջնադարյան դրսևորումներ ես ինքս երբևէ ո՛չ լսել եմ, ո՛չ տեսել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը Քոչարյանի գործով ճնշում է գործադրում դատական համակարգի նկատմամբ։ Դիտարկմանը, թե գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանը նշանակվել է Քոչարյանի նախագահության օրոք և որ Քոչարյանի կողմից դատարանի նկատմամբ ճնշում կա, Ալումյանը նշեց․ «Այն, որ դատավորը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա էսօր պարոն Քոչարյանին որևէ լծակ չի տալիս այդ դատավորի նկատմամբ։ Այն այսպես ասած՝ «լսող դատավորները» ցանկացած պահին լսում են տվյալ պահի իշանություններին, որովհետև ցանկացած պահի տվյալ պահի իշխանություններն իրենց նկատմամբ ունեն լծակներ։ Նրանք առաջնորդվում են այն ուժային կենտրոնների մեսիջներով, ինչպես օրինակ՝ այն հայտնի խոսակցության մեջ (նկատի ունի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը,- հեղ․), ահա այդ ուժային կենտրոններն են ցանկացած պահի կարողանում այդ պահին գործող դատավորի վրա ճնշում գործադրել, այլ ոչ թե՝ նախորդի նախորդը, ով այդ դատավորին նշանակել է»,- ասաց Ալումյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
