Միջուկային տերությունները պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվել ատոմային զենքից
![]() 1340 Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 21:10 «Չնայած նրան, որ ատոմային զենքի քանակը ողջ աշխարհում կրճատվում է, միջուկային տերությունները դեռ շարունակում են զբաղվել դրա արդիականացմամբ, որովհետև նրանք պատրաստ չեն տեսանելի ապագայում դրանից հրաժարվել». այսպիսի եզրակացություն է արված Ատոմային զենքի ներկա վիճակի մասին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Ստոկհոլմի՝ Աշխարհի հիմնախնդիրների միջազգային ինստիտուտի կայքում: Այժմ աշխարհում կա 9 միջուկային տերություն՝ ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և ԿԺԴՀ: Բոլորը միասին տիրապետում են 13 865 միավոր միջուկային զենքի, որից 2 հազարը բարձր պատրաստավածության վիճակում են: Ինստիտուտի ներկայացուցիչ Յան Էլիասոնի տվյալներով՝ միջուկային զենքի կրճատումն արվել է հիմնականում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաշվին, որոնց բաժին է հասնում ողջ պաշարների 90%-ը: Կրճատումն արվել է համապատասխան պայմանագրի (СНВ-3) համաձայն, ընդ որում՝ այդ հարցում երկրներն անգամ միակողմանի քայլեր են արել: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ.: Ըստ հաշվետվության՝ փաստաթուղթն ստորագրած երկրները դրա ժամկետը երկարացնելու հարցը դեռ չեն քննարկում, և ամերիկյան ու ռուսական միջուկային պաշարների կրճատման հավանականությունը 2 երկրների տարաձայնությունների ֆոնին քչանում է: 2019-ի հունվարի տվյալներով՝ ՌԴ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների թիվը հասնում է 6500-ի, իսկ ԱՄՆ-ինը՝ 6185: 2 երկրներն էլ միջուկային զենքի արդիականացման «թանկարժեք» ծրագրեր ունեն: Պենտագոնը հայտարարել էր, որ ՌԴ-ն ունի նաև ոչ մարտավարական 2 հազար մարտագլխիկ, որոնց վրա պայմանագիրը չի տարածվում: Մյուս երկրների միջուկային պաշարներն ավելի քիչ են, սակայն դրանք էլ կամ նոր համակարգեր են մշակում, կամ արդեն ներդնում են դրանք: ԿժԴՀ-ն միջուկային ծրագրերը դիտարկում է որպես ազգային անվտանգության առանցք: 2018թ. այդ երկիրը հայտարարել էր ատոմային զենքի, բալիստիկ հրթիռների փորձարկումների դադարեցման մասին: ՌԴ նախագահ Վ.Պուտինն էլ հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է չերկա8աձգել պայմանագրի ժամկետը, որովհետև իր պաշտպանական համակարգերը հնարավորություն են տալիս ամբողջությամբ ապահովել երկրի անվտանգությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
