Արցախում հրաժարականների շքերթը կշարունակվի. հայտնի է, թե ովքեր են հերթում. «Հրապարակ»
![]() 835 Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 09:45 «Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»: Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։ Հաջորդը լինելու է ՊԲ հրամանատարի մյուս տեղակալը՝ Գարիկ Սաֆարյանը, ում հեռանալն էլ կմեկնաբանվի առողջական խնդիրներով, ինչի մասին դեռևս երկու ամիս առաջ մենք գրել էինք։ Իսկ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկությունը հայաստանյան իշխանությունների պահանջն է, և դա Արցախի ղեկավարության կողմից անտրտունջ արվում է՝ Արցախ-Հայաստան հարաբերություններում ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով։ Լևոն Մնացականյանից հետո հայտնի Օգանովսկին հեռացավ, երեկ՝ Բալայանը, հերթում են պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը և ուրիշներ»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
