Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա զոհ

Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա զոհ
1121
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 12:50

Հունիսի 18-ին՝ ժամը 07:42-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի 84 հասցեի բնակիչ Կ. Բ-ն (ծնվ. 1997թ.) իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ: ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդ Կ. Բ-ին և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ-ին (ծնվ. 1994թ.) և Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն և տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ ՃՏՊ-ի հետևանքով տուժած Ա. Բ-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին