Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն․ նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում
![]() 1135 Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 21:00 Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Ստամբուլում գործող հայկական «Ակոս» երկլեզու շաբաթաթերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արատ Դինքի․ այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ «Արատ Դինքը մեղադրվում է իր ստորագրությունը Թուրքիայի կառավարության կողմից հալածված մտավորականների հրապարակած «Խաղաղության հռչակագրի» տակ դնելու համար»․ փոխանցում է Ermenihaber հրատարակությունը։ Դատախազության տվյալներով, հռչակագիրը հրապարակվել է քրդական աշխատավորական կուսակցության կողմից, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Դատական գործով մեղադրանք է առաջադրվել Արատ Դինքին՝ 1-ից 5 տարի ազատազրկմամբ: Առաջին դատական նիստին Արատ Դինքի պաշտպանները արդարացում են պահանջել: Փաստաբանները նաև դատավորներին խնդրել են ինքնաբացարկ հայտնել, քանի որ համարում են, որ նրանք կողմնակալ են, սակայն վերջինները հրաժարվել են դա անել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
